Այս տարվա հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առեւանգված 3 ամերիկացիներին ազատել են:

Իրաքում Associated Press-ի աղբյուրների համաձայն՝ ամերիկացիներին ազատել են Իրաքի հետախուզական ծառայության աշխատակիցները: Բոլոր երեքի վիճակը նորմալ է: Նրանց տեղափոխել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատուն: Դեսպանատան ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:

Նշենք, որ առեւանգվածԱՄՆ  3  քաղաքացիներից երկուսը ծագումով Իրաքից են:

Նրանց առեւանգել էին Բաղդադի հարավ-արեւելքում հունվարի 15-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: