Ճապոնիայում թատրոնի դերասան Դայգո Կաշինոն մահացել է սամուրայի թրով որովայնի հատվածում վիրավորում ստանալուց հետո:

33-ամյա տղամարդը գործընկերների հետ իր բեմական փորձ էր կատարում, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Տոկիոյի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ քննիչներն ուսումնասիրում են այն հարցը, թե արդյոք նրա մահը պատահականություն է, եւ դերասանն ինքն է վնասել իրեն: Նրա գործընկերները տեսել են, թե ինչպես է դերասանը մեջքով շրջվել իրենց, կռացել, իսկ հետո լսել են նրա տնքոցը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: