Կոլումբիայում ապսրամբները պայթեցրել են Transandino նավթատարը, հաթվածահար անելով դրա աշխատանքը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ecopetrol նավթային ընկերությունը:

Ազգային ազատագրության բանակի գրոհայինները դիվերսիա են կազմակերպել Նարինյո դեպարտակենտում: Հրդեհի հետեւանքով Ecopetrol-ը դադարեցրել է նավթի մատակարարումը: Այս խողովակաշարով ամեն տարի մոտ 85 հազար բարել «սեւ ոսկի» է մատակարարվում: Մայրուղու երկարությունը կազմում է 305 կմ, մինչեւ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Տումակո նավահանգիստ: