Մեքսիկայի Սյուդադ Վիկտորիա քաղաքում բանտարկյալների կազմակերպած անկարգությունների հետեւանքով յոթ մարդ է տուժել: Ոստիկանությունը կատարվածը վիճաբանություն է անվանել, այլ ոչ թե խռովություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Տասը մարդ է տուժել, նրանց ծեծել են, ոչ ոք հարզենային վնասվածք չունի, ոչ ոք չի զոհվել»,- ասլե է իրավապահ մարմինների աշխատակիցը: Բանտ է ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանում: Այս պահին իրավիճակը գտնվում է ուղղիչ հաստատության աշխատակազմի վերահսկողության տակ:

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը Նուեւո Լեոն նահանգում Տոպո Չիկո բանտի բանտարկյալները կոտորածներ էին կազմակերպել: Զոհվել էր 49 մարդ, եւս 12-ն էլ տուժել էին: Դա վերջին տասնյամյակներում մեքսիկական բանտերում կատարված ամենաարյունահեղ խռովությունն էր: