Թեքսասում մահապատժի է ենթարկվել հանցագործը, որը 1990-ին Դալլասում սպանել էր գինիների խանութի վաճառողին, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
43-ամյա Գուստավո Գարսիան մահապատժի է ենթարկվել Հանթսվիլլ քաղաքում մահապարտների խցում մահացու ներարկման միջոցով:
Նշվում է, որ հանցագործը կյանքի մեծ մասն անցկացրել էր մահապատժի իրականացմանը սպասելով:





























