Գանայում առնվազն 53 մարդ է զոհվել ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանության պետ սպա Մաքսվելլ Ատինգանեին:
Վթարը տեղի է ունեցել գիշերը մայրաքաղաք Աքքրայից 420 կմ հեռու գտնվող ճանապարհին: Ոստիկանության տվյալներով, ուղերթային Metro Mass Transit ավտոբուսը դիմահար բախվել է լոլիկով բեռնված բեռնատարին:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























