Հայտնի փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 12 միլիոն դոլար կստանա, եթե որոշի  «Ամերիկյան իդեալ» տաղանդների մրցույթում ժյուրիի դերում հանդես գալ: Սկզբում Լոպեսը 15 միլիոն դոլար է պահանջել՝ նկարահանումների համար, եւ երաշխավորել, որ կնկարահանվի նախագծի պրոդյուսերների կողմից  առաջարկվող ֆիլմերում: Սակայն նախագծի կազմակերպիչները հրաժարվել են վճարել պահանջվող գումարը: Երգչուհու շահերը ներկայացնող գործակալները համաձայնության են եկել 12 միլիոն դոլարի շուրջ:

Հաջորդ տարվա աշնանը երգչուհուն հնարավորություն կունենանք տեսնել մրցույթի ժյուրիի կազմում: American Music Award-ի մրցանակակիրը հայտնի է իր դժվար իրականանալի պահանջներով: Նրանից նույնիսկ բողոքել են հարսանեկան զգուստների դիզայներները, Լոպեսին անվանելով որպես ամենակամակոր հաճախորդ: Այսպես, նրա հյուրանոցային համարում միշտ պետք է ձյունաճերմակ շուշաններով ծաղկաման լինի, իսկ անկողնային սպիտակեղենը պետք է ունենա համապատասխան գույն եւ ձգություն: Մի անգամ նա նույնիսկ հյուրանոցի մի ամբողջ հարկ է վարձակալել, որպեսզի հյուրանոցի մյուս այցելուները չխանգարեն իր հանգիստը: