Ուկրաինայի Հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհուրդը դիմել է Ազգային անվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդին՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի 38 իրավաբանական անձերի նկատմամբ, որոնք խոշորագույն դաշնային հեռուստաալիքների ու ռադիոկայանների սեփականատերեր են: Այս մասին ասվում է Ազգային խորհրդի հաղորդագրության մեջ:

«Ազգային խորհուրդը կդիմի Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին՝ ՌԴ 38 իրավաբանական անձանց նկատմամբ անձնական, հատուկ, տնտեսական ու այլ տեսակի սահմանափակող միջոցառումներ (պատժամիջոցներ) կիրառելու առաջարկով: Ուկրաինայի տեղեկատվական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 18- ի նիստի ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ցանկում ընդգրկվել են «Առաջին ալիքը», «ՆՏՎ»-ն, «ՏՎՑ»-ն, «ՌԲԿ-ՏՎ»-ն «ՎԳՏՌԿ»-ն, «Զվեզդան», «ՏՆՏ»-ն, LifeNews-ը, «ՕՏՌ»-ը, «Մոսկվա-24»-ը, նաեւ բազմաթիվ ռեգիոնալ հեռուստաալիքներ ու ռադիոկայաններ:

Բացի դրանից ցանկում է հայտնվել «Ռոսիյա սեվոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը»՝ այդ թվում Sputnik գործակալությունը:

Ընդհանուր առմամբ ցանկում 38 իրավաբանական անձ կա՝ Ղրիմի ու Դոնբասի ընկերությունները ներառյալ: