Լեհաստանի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսան, ինչպես պարզվել է արխիվային փաստաթղթերից, հատուկ ծառայությունների իրազեկիչ է եղել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով լեհական Polityka պարբերականին:
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը, որը հրապարակել է այս փաստաթղթերը, հաղորդել է, որ արխիվն առգրավվել է ՆԳՆ նախկին նախարար Չեսլավ Կիշչակի այրուց: Անհատական թղթապանակում անվտանգության ծառայության հետ համագործակցելու համաձայնության ձեռագիր հավաստագիր է, որը ստորագրված է «Լեխ Վալենսա «Բոլեկ»» անունով: Թղթապանակի փաստաթղթերում կան «Բոլեկ» կեղծանունով ստորագրված ստացականներ, ինչպես նաեւ բազմաթիվ զեկույցներ:
Փորձագետների կարծիքով, դրանք կեղծ չեն: Վալենսային վաղուց էին կասկածում հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, եւ, ինչպես նշում է պարբերականը, փաստաթղթերում սկզբունքորեն նոր ոչինչ չկա:





























