Սոչիում հանդիսավորությամբ տեղի է ունեցել 2014-ի ձմեռային Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի հիմնարկեքը: Կառույցն իր ճարտարապետությամբ բացառիկ կլինի Ռուսաստանի համար: Կիսաթափանցիկ պոլիկարբոնատե տանիքի շնորհիվ ստադիոնը կստանա ձնածածկ գագաթի տեսք եւ ներդաշնակ կլինի Կովկասյան լեռների համայնապատկերի ֆոնին: Ստադիոնի շինարարությունը կավարտվի 2013-ին: Այն նախատեսված կլինի 40 հազար հանդիսականի համար, իսկ խաղերից հետո ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան` հնարավոր կլինի ավելացնել տեղերը: Օլիմպիական խաղերից հետո ստադիոնը կդառնա «Ժեմչուժինա-Սոչի» ֆուտբոլային ակումբի մրցասպարեզը, նաեւ կընդգրկվի 2018-ի կամ 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ռուսաստանյան հայտում: