Հունգարիան պատրաստ է Ռումինիայի հետ սահմանին պատնեշ կառուցել`  ներգաղթյալների հոսքը կրճատելու համար, երկրի վարչապետ Վիկտոր Օրբան Յանոշ Լազարի հայտարարությունն է ներկայացնում Reuters-ը:

Նա նաեւ նշել է, որ հավանաբար չի հաջողվի խուսափել դրանից: 

«Մենք պատրաստ ենք Ռումինիայի հետ սահմանին պատնեշ կառուցել, ինչպես նաեւ… այսօր արդեն պարզ է, որ նման միջոցը կանխել չի հաջողվի», — հայտնել է նա:

Բացի այդ, Լազարն ամենակարեւորն է համարել այն հարցը, թե արդյոք Բալկանյան երկրները կօգնեն փախստականների հարցի լուծման գործում, թե ոչ, տեղեկացնում է Gazeta-ն: