Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ «Բատկիվշչինա» խմբակցությունը դուրս է գալիս խորհրդարանական կոալիցիայից, հաղորդում է «Ուկրաինական պրավդան»:
«Տրամադրված տեղեկության համաձայն, հայտնում եմ «Բատկիվշչինա» խմբակցության` կոալիցիայից դուրս գալու միասնական որոշման մասին», — ասել է Գրոյսմանը:
«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն իր հերթին նշել է, որ ժողովրդավարական կոալիցիան այդ րոպեից գոյություն չունի:





























