Սիրիան կտրականապես մերժել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները իր տարածքի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծման վերաբերյալ:
ՍԱՀ-ի արտաքին գործերի եւ արտագաղթողների հարցերով նախարարությունից պաշտոնական աղբյուրը սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է, որ Սիրիայի կառավարությունը վրդովված է Մերկելի հայտարարություններից, որոնք համընկնում են թուրքական վարչակարգի պահանջներին, որոնք ուղղված են ահաբեկչական խմբավորումների պաշտպանությանը եւ սիրիական ժողովրդի դեմ հանցագործությունների խրախուսմանը:
Աղբյուրը հավելել է, որ այդ հայտարարությունները խախտում են երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի Կանոնակարգի դրույթներին, ինչպես նաեւ երկարաձգում են Սիրիայի ճգնաժամը եւ չեն նպաստում դրա կարգավորմանը:





























