Հայաստանում կկարգավորվի ներմուծված հումքից պատրաստված ոչ ստանդարտ արտադրանքի արտահանումը: Որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության փետրվարի 18-ի նիստին:
Նշենք, որ գործող կարգի համաձայն, այն սուբյեկտը, որը հումք է ներմուծում վերամշկաման եւ պատրաստի արտադրանքի արտահանման համար, հումքի ծախսման վերաբերյալ հայտ է ներկայացնում. ինչպիսին է լինելու պատրաստի արտադրանքը, ինչ արտադրական կորուստներ են ակնկալվում եւ որքան թափոն կառաջանա:
Այժմ համանման կարգ է հաստատված նաեւ ստանդարտից տարբերվող պատրաստի արտադրանքի վերաբերյալ (նման ապրանքների ցուցակը հաստատում է կառավարութունը):




























