ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը   պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս չգա ԵՄ-ից, հայտնում է    Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

«Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել` պայմաններ ստեղծելու, որպեսզի Մեծ Բրիտանիան շարունակի մաս կազմել ԵՄ-ին: Դա է Գերմանիայի դիրքորոշումը», — ասել է նա` ժամանելով ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին: 

Նա նաեւ նշել է, որ երկրորդ թեման, որը գագաթնաժողովի բանավեճերի կենտրոնում կլինի, միգրացիայի խնդիրն է: