ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել վերացնելու երկիր առանց վիզայի մուտքը այն օտարերկրացիների համար, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում այցելել են Լիբիա, Սոմալի կամ Եմեն, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունում տվյալ որոշումը բացատրել են նրանով, որ Լիբիան, Սոմալին եւ Եմենը ներառվել են այն երկրների ցանկում, որոնք ահաբեկչական սպառնալիքի, մասնավորապես` Փարիզում եւ կալիֆորնիական Սան Բերնարդո քաղաքում մահմեդական երկրներից ներգաղթածների իրականացրած գրոհների հետ կապված անհանգստություն են առաջացնում: 

Նշվում է, որ տվյալ միջոցներն ընդունվել են կոնգրեսի հաստատած օրենքին համապատասխան, որը ստորագրվել է երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից: