ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին չի կարելի քրիստոնյա համարել միգրացիայի հարցում նրա հայացքների պատճառով: Այս մասին հայտնել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մարդը, որը խոսում է միայն պարիսպներ եւ ոչ թե կամուրջներ կառուցելու մասին, չի կարող քրիստոնյա կոչվել»,- ասել է նա:

Միաժամանակ Ֆրանցիսկոս Առաջինն ընդգծել է, որ չի կարող ամերիկացի կաթոլիկներին խորհուրդ տալ քվեարկել Թրամփի օգտին, թե ոչ: