Հայաստանի նոր հարկային օրենսգիրքը պետք է սահմանափակի ստվերային տնտեսության հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը «Բարենպաստ մթնոլորտ Հայաստանում՝ կայուն ձեռնարկատիրության համար» թեմայով քննարկմանը:
Ըստ նրա՝ հարկումը անհրաժեշտ է արտադրությունից տեղափոխել սպառման դաշտ եւ փակել հարկերից խուսափելու հնարավորությունները: «Դա կօգնի ստվերային տնտեսության դեմ պայքարին, որի բաժինը Հայաստանի տնտեսությունում, տարբեր հաշվարկներով 30-50 տոկոս է կազմում»,- նշել է Դաբան-Սանչեսը:





























