Ամերիկյան Հավայի նահանգում քաղաքացիական ուղղաթիռ է ընկել:

Միջադեպը կատարվել է ԱՄՆ ՌԾՈւ կայանից ոչ հեռու՝ Օախու կղզու վրա: Ուղղաթիռում հինգ մարդ կար: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի զոհվել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ուղղաթիռն ընկել է զբոսաշրջային հանրահայտ տեսարժան վայրի՝ «Արիզոնա» նավի հուշահամալիրի մոտ, որը խորտակվել էր ճապոնական ռմբակոծության ժամանակ 1941թ.: