ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են խոշորամասշտաբ ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում հայտնել է Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը։
«Սպասվում է, որ ԻՊ-ը կամ մյուս կրոնական ահաբեկչական խմբավորումները Եվրոպայում հարձակում կիրականացնեն։ Նրանց նպատակը բնակչության շրջանում մեծաքանակ զոհերն են»,- ասել է նա Neue Zuercher Zeitung շվեյցարական պարբերականին տված հարցազրույցում։
Ուեյնռայթը նորից ընդգծել է, որ Եվրոպան այս պահին բախվել է վերջին 10 տարվա ամենախոշոր ահաբեկչական սպառնալիքին՝ հավելելով, որ ահաբեկչություններ կարող են իրականացնել ոչ միայն գրոհայինների խմբերը, այլ նաեւ առանձին ահաբեկիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























