Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը ազատման դիմում է գրել, որն ուղարկվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմին։ Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն։
«Գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը ազատման դիմում է գրել։ Այն այսօր ուղղվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմին։ Ինքս եմ տեսել»,- գրել է Ցեգոլկոն Twitter-ում։
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին պաշտոնին նշանակում եւ պաշտոնից ազատում է նախագահը՝ Գերագույն ռադայի համաձայնությամբ։ Ռադան կարող է անվստահություն հայտնել գլխավոր դատախազին։ Գլխավոր դատախազի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Շոկինն այդ պաշտոնին էր նշանակվել 2015թ. փետրվարին։




























