Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Բոյկո Բորիսովի կառավարությանը անվստահության քվե հայտնելու նախաձեռնությունը։ Քվեարկությանը մասնակցել է 215 պատգամավոր, որոնցից 130-ը դեմ է քվեարկել, կողմ է եղել 80 օրենսդիր, եւս 5-ը ձեռնպահ են մնացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցը բարձրացրել էր ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը առողջապահության համակարգի խնդիրների պատճառով։ Քվեարկությանը նախորդել են լարված քննարկումներ, որոնք ընթացել են փետրվարի 17-ին։