Մոսկվայում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Տամերլան Ագուզարովը։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության պաշտոնական կայքը։

«Այսօր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության նախագահ Տամերլան Կիմովիչ Ագուզարովը»,- ասված է Հյուսիսային Օսիայի վարչակազմի կայքում։

Ագուզարովի մահվան օրը չի հաղորդվում։

Ագուզարովին հիվանդանոց էին տեղափոխել թոքաբորբով, փոխանցում է «ՌԱԻ Նովոստի»-ն։