ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ։ Այս մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Երկու ղեկավարները հետաքրքրություն են ցուցաբերել Սիրիայի եւ ճգնաժամի կարգավորման, ինչպես նաեւ ողջ Մերձավոր Արեւելքում կայունության ապահովման հարցում։
Պուտինը նաեւ հաստատել է Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Ռուսաստան այցելելու հրավերը։





























