Տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 90 756 միգրանտ եւ փախստական, ընդ որում 411 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է միգրացիայի միջազգային կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ժնեւում հրապարակված նրա տեղեկատվական թերթիկում նշվում է, որ հունվարի 1-ից փետրվարի 19-ը Հունաստան է ժամանել 83 591 միգրանտ եւ փախստական, իսկ Իտալիա՝ 7165։
Հունաստան հասնելու ճանապարհին ծովում խեղդվել է 321 մարդ, իսկ Իտալիայի ճանապարհին՝ 90 մարդ։





























