Առնվազն 19 մարդ զոհվել է եւ 50-ը վիրավորվել է Կամերունի հյուսիսում կրկնակի ահաբեկչության հետեւանքով, տեղեկացնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին:  

Գործակալության տվյալներով, ահաբեկչությունը կազմակերպվել էր ահաբեկիչ-մահապարտների կողմից, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան երկրի հյուսիսի շուկաներից մեկում: Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:  

Կամերունի հյուսիսային շրջանում հաճախ գրոհներ են իրականացնում իսլամիստական արմատական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները:  Դրա գրոհայինները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ փորձում են հասնել ամբողջ երկրում շարիաթի ներդրման: Խմբավորումն է կանգնած այն ահաբեկչական գործողությունների մեծամասնության հետեւում, որոնք կանոնավոր կերպով իրականացնում է Նիգերի, Կամերունի եւ Չադի իր դեմ ուղղված ռազմական արշավին ի պատասխան:   2009-ից ի վեր խմբավորմանը զոհ է գնացել  13 հազար մարդ: