Կոսովոյում ընդդիմադիր պատգամավորները նորից արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելու համար՝ ի նշան Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ համաձայնության դեմ բողոքի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Խորհրդարանական նիստը միջադեպից հետո 50 րոպեով ընդհատվել էր։
Սեպտեմբերի սկզբից ընդդիմադիր կոալիցիան մի քանի բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանում, որոնց ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել։ Պատգամավորներն այդ կերպ բողոքում են Կոսովոսյի եւ Սերբիայի միջեւ կնքված համաձայնության դեմ, որը նրանց կարծիքով ընդլայնում է Կոսովոյում էթնիկ սերբերի իրավունքները։ Նրանք նաեւ բողոքում են Չեռնոգորիայի պետական սահմանների մասին համաձայնագրի դեմ։





























