Նավթի ցածր գների փուլը կարող է 15 տարի տեւել: Այդ մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը:   

«Այժմ մենք մտել են հումքային ապրանքների գների նվազման փուլ, եւ դա կարող է մինչեւ 15 տարի տեւել, ինչպես որ անցյալ տարիներին էր: Դա նշանակում է, որ նախորդ 15 տարիների ընթացքում մեր ապրածից տարբերվող հարացույց է լինելու», —կարծում է նա:

Օրեշկինը նշել է, որ միաժամանակ ռուսական տնտեսությունը այլ հումքային տնտեսություններից ավելի լավ է հարմարվում նավթի նոր գներին, նոր իրողությանը հարմարվելու մեջ բոլորից ավելի հեռուն է գնացել: