Մի քանի ամերիկացի դիզայներներ՝ Marc Jacobs-ը, Tory Burch-ը եւ Maxwell Osborne-ը, հագուստի համատեղ հավաքածու են ներկայացրել։ Այն ստեղծվել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Vogue-ը։

Հավաքածուում ներկայացված են շապիկներ՝ Քլինթոնի լուսանկարներով եւ ստորագրություններով, որոնցից մեկը մոդելավորող Մարկ Ջեյքոբսը հագել էր Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա ընթացքում։

«Քլինթոնին իմ աջակցությունը հիմնված է մարդկանց հավասարության նկատմամբ մեր ընդհանուր հավատի վրա»,- ասել է դիզայները։