ԻՊ-ի դեմ պայքարին խանգարող բոլոր գործողությունները պետք է ավարտվեն։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, թե Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ի առաջխաղացումը մտահոգիչ է։  Սակայն Օբաման կրկին ահաբեկչական չի համարել քրդական YPG-ին։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները համակարծիք են եղել, որ Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը պետք է դադարեցնեն չափավոր ընդդիմությանը հարվածներ հասցնելուց եւ «Իսլամական պետության» դեմ պայքարին խանգարող բոլոր գործողություններին պետք է վերջ դրվի։

Օբաման նաեւ ցավակցություն է հայտնել հարձակման հետեւանքով սպանված թուրք զինվորականների համար։