Միչիգանում կրակոցների հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC հեռեւստաալիքը, ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա տղամարդու, որը կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։ Այժմ նրան հարցաքննում են։ Նրա մեքենայի մեջ զենք է հայտնաբերվել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Միչիգանի նահանգի Քալամազու քաղաքի մի քանի շրջաններում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա։ Սկզբում նա կրակել է մասնավոր տան մոտ՝ վիրավորելով մի կնոջ։ Դրանից երեք ժամ հետո մի քանի կմ հեռավորության վրա նա գնդակահարել է երկու մարդու եւ վիրավորել մեկին։ Նույն անձը տեղի ռեստորաններից մեկի մոտ գնդակահարել է նաեւ 4 մարդու, ապա դիմել փախուստի։





























