Շվեդական Գյոտեբորգում պայթյունի սպառնալիքի հետեւանքով տարհանել են առեւտրի կենտրոնի մարդկանց:

«Կիրակի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որի համաձայն, մի քանի մարդ ասել է, որ «Ալլում» առեւտրի կենտրոնում պայուսակ պետք է պայթի»,- ասված է իրավապահների հաղորդագրությունում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, առեւտրի կենտրոնի այցելուներին տարհանել են, իրավապահները շղթայել են շենքը: Կասկածելի առարկայի հայտնաբերման մասին առայժմ չի հաղորդվում: