Պեկինի ոստիկանությունը ձերբակալել է ավազակախմբի չորս անդամի, որոնք դեկտեմբերի սկզբից ի վեր առեւանգել եւ սպանդանոցին էին վաճառել ավելի քան   100 շուն, երկուշաբթի տեղեկացնում է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը: 

Չարամիտները գործել են Պեկինի շրջակա բնակավայրերում եւ հարեւան Հեյբեյ նահանգում: Նրանք ներթափանցում էին բնակելի տներ, գողանում էին խոշոր  շների, առավելապես տիբեթյան մաստիֆների եւ ոսկեգույն ռետրիվերների, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Դրանից հետո չարամիտները կենդանիներին սպանդանոցին էին վաճառում  մեկ կգ-ի դիմաց 16 յուան (2,4 դոլար) գնով: Այդպիսով ավազակախմբին հաջողվել  էր 40 հազար յուան վաստակել (6,1 հազար ԱՄՆ-ի դոլար):

Օրենքի պահապանները ձերբակալել են նաեւ երկու կենդանի գնողի, որոնց վճարում էին գողացված շների դիմաց: