Հույն ահաբեկիչ Պանայոտա Ռուպան, որին բռնելու  համար 1 մլն եվրո պարգեւ էին խոստացել, փորձել է ուղղաթիռ առեւանգել իր ամուսնուն՝ Նիկոս Մազիոտիսին բանտից ազատելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Ռուպան վարձել էր ուղղաթիռը, որը պետք է իրեն տաներ Կիֆնոս Կիկլադ թերակղզի: Թռիչքի ժամանակ կինը օդաչուի վրա ատրճանակ է պահել եւ ստիպել թռչել Աթենքի Կորիդալլոս բանտի ուղղությամբ, որտեղ իր պատիժն է կրում հայտնի  հույն ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսը:

Օդաչուն, որը, պարզվում է, նախկին ոստիկան է եղել, զինաթափ է արել կնոջը: Ընդ որում, վերջինս հասցրել է 3 անգամ կրակել: Օդաչուն չի տուժել: Ուղղաթիռը վայրէջք է կատարել, որից հետո կինը փախել է: Առեւանգման փորձը տեղի է ուենցել փետրվարի 21-ին, սակայն լրատվամիջոցները միայն հիմա են տեղեկանում այդ մասին:

«Հեղափոխական պայքար» ահաբեկչական խմբավորման անդամներ Մազիոտիսն ու Ռուպան ձերբակալվել էին 2010թ.:  2012թ. նրանց չհեռանալու  մասին ստորագրությամբ բաց էին թողել, իսկ նրանք դիմել էին փախուստի: 2014թ. Մազիոտիսինկալանավորել էին: