Պերուի Petroperu պետական ընկերության նավթատար խողովակաշարի ճեղքվածքների պատճառով երկրի հյուսիս-արեւմուտքում 3 հազար բարել նավթ է արտահոսել եւ կեղտոտել 2 գետերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյաներին:

Նավթատարը օրական 5-6 հազար բարել նավթ էր տեղափոխում: Արտահոսքից հետո 5 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ջրի աղտոտվածության պատճառով: Նախնական տեղեկություններով՝ կա 2 պատռվածք, որոնցից մեկի պատճառը սողանքն է եղել:

Petroperu-ին  կարող են տուգանել 17 մլն դոլարով բնությանը հասցրած վնասի համար, փոխանցում է Gazeta-ն: