Լոս Անջելեսի օկրուգի Սան Ֆերնանդո քաղաքում վարորդը կանգ առած ավտոմեքենան թողել է գնացքի ճանապարհին, որն արագ արգելակելու հնարավորություն չուներ, հայտնում է Gazeta–ն, վկայակոչելով ԿՌՍՍ-ն:
Բախման հետեւանքով գնացքի 33 ուղեւորներից երեքը աննշան վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Միջադեպի պատճառները ճշտում են, ավտոմեքենան հեռացրել են երկաթգծային ճանապարհից, ու երթեւեկությունը վերսկսվել է:





























