Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսը պետության տեխնիկական աջակցման կարիքն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD)՝ Եվրասիայի գծով մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմման:
Իհարկե, Հայաստանում բիզնեսի համար ենթակառուցվածքային բնույթի մի շարք հարցեր կան: Բայց չնայած այդ ամենին, Հայաստանը պետք է ավելի շատ աշխատի հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ, խթանի դրանց ներքին պահանջարկը: Սոմմայի խոսքով, դա հատկապես կարեւոր է:
«Եվս մեկ հարց. հարկավոր է օգնել տեղական փոքր եւ միջին ձեռներեցներին՝ իմանալ արտերկրում աշխատանքի հնարավորությունների մասին, նրանց աջակցել բիզնես-պլանների ստեղծման, ֆինանսավորում գտնելու հարցում, քանի որ ձեռնարկությունը միայնակ այս ամենը չի հաղթահարի: Այստեղ թեմատիկ պետական աջակցություն է անհրաժեշտ»,- հայտարարեց նա:
Նա նաեւ հավելեց, որ պետությունը պետք է որակի ստանդարտների ուսուցողական ծրագրեր իրականացնի եւ արտերկրյա կազմակերպությունների հրավիրի՝ փորձի փոխանակման համար:




























