Նեպալի լեռներում փոքր օդանավ է անհետացել, հաղորդում է «Սինհուան»: Կապը ցամաքային ծառայությունների հետ կորել է փետրվարի 24-ին, տեղի ժամանակով 07.05-ին:
Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր օդանավը Պոկհարայից թռչոըմ էր Ջոմսոմ:
Twin Otter օդանավում այդ պահին եղել է 20 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ, այդ թվում` 2 արտասահմանցի եւ 2 երեխա, հաղորդում է Lenta-ն:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ օդանավը, ենթադրաբար, կործանվել է լեռներում վատ տեսանելիության պայմաններում: Ներկայումս ուղղաթիռներով որոնում են կործանված օդանավը, սակայն վատ եղանակային պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը:





























