ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում երեքշաբթի 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16։02-ին։ Էպիկենտրոնը եղել է Վասկոյից 7 կմ հարավ-արեւմուտք, իսկ օջախը՝ 300 մ խորության վրա։
Սա վերջին մեկ օրվա ընթացքում Քալիֆորնիայում գրանցված 6-րդ երկրաշարժն է։ Նախորդ ցնցումներն ավելի թույլ էին եղել եւ խորը (2.6-4.1 մագնիտուդով եւ մինչեւ 13 կմ խորության վրա)։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























