ՌԴ կառավարությունը կքննարկի ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Այնուհետեւ փաստաթուղթը պետք է դրվի խորհրդարանի քննարկմանը, որը պետք է վավերացնի այն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Համաձայնագիրն ամրապնդում է շուկաներում ապրանքների հասանելիությունը դյուրացնելու համար մասնակիցների փոխադարձ պարտավորությունները։ №1 արձանագրությամբ հստակեցվում է ծառայությունների առեւտրի, հաստատությունների եւ ընկերությունների գործունեության եւ ֆիզիկական անձանց տեղաշարժի մասին Ռուսաստանի եւ Վիետնամի պարտավորությունների ցուցակը»,- հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Երկրորդ արձանագրությունը կարգավորում է Ռուսաստանի եւ Վիետնամի փոխհարաբերությունները՝ հաշվի առնելով ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները։
Նշենք, որ ԵՏՄ-ն 2015թ. մայիսին Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր էր կնքել։




























