Բրիտանական HSBC Holdings Plc բանկի ղեկավար Սթյուարտ Գուլիվերը որոշել է կրճատել 2015 թ. իր տարեկան բոնուսը, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Հայտնում են, որ բանկի բոնուսի չափը անցած տարի կազմել է 3 մլն ֆունտ ( 4.2 մլն դոլար) մինչդեռ 2014 թ. 3.4 մլն ֆունտ էր: Ընդ որում բանկի հիմնական աշխատավարձը չի փոխվել ու կազմել է 3.6 մլն ֆունտ: Փոխհատուցման վճարների ծավալը 589 հազարից բարձրացել է 662 հազարի:

Անցած տարի HSBC-ն իր աշխատակիցների աշխատավարձերի վրա ծախսել է 19.9 մլրդ ֆունտ՝ իսկ 2014 թ. 20.4 մլրդ:

Նշում են, որ 2015 թ. բանկի 453 աշխատակիցներն ընդհանուր առմամբ 1 մլն եվրոյով շատ փող են վաստակել, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ նման աշխատակիցները 320-ն էին:

Ընդ որում հայտնում են, որ HSBC-ն կսառեցնի աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզի ծախսերը կրճատի 5 մլրդ դոլարով, հայտնում է Gazeta-ն: