ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 24-ին, շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության Նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Էստոնիան անկախություն է ձեռք բերել 1918 թվականի փետրվարի 24-ին, ստեղծվել է Էստոնիայի Հանրապետությունը: