Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մարտի 1-ից կգործի նոր ստորաբաժանում՝ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտ։ Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է կոլեգիայի անդամ, ԵՏՀ տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմանովը, տնտեսական հարցերի լուծման ժամանակ անհնար է գործել առանց մարդկային ռեսուրսների։ Այդ հարցին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում։ Հենց այդ պատճառով այս տարի ԵՏՀ Խորհրդի առաջին որոշումների թվում է ԵՏՀ-ում աշխատանքային միգրացիայի դեպարտամենտ հայտնելու որոշումը։
ԵՏՄ-ի մասին պայմանագրի շրջանակներում արդեն մի շարք էական առաջընթաց է գրանցվել միգրացիոն քաղաքականության ոլորտում։ Օրինակ՝ ԵՏՄ քաղաքացիների նկատմամբ ազգային պաշտպանության միջոցներ չեն կիրառվում։




























