Թուրքիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ եւ նախկին պատգամավոր Հաքան Շյուքուրի դեմ ներկայացված դատական հայցով Էրդողանին վիրավորելու համար 4 տարվա ազատազրկում է պահանջվում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքրքյոյի գլխավոր դատախազի տեղակալ Իդրիս Քուրթի կողմից դատարան է ներկայացվել Հաքան Շյուքուրի դեմ մեղադրական զեկույցը, որում նշվում է, թե նախկին ֆուտբոլիստը սոցկայքերում Թուրքիայի նախագահի ու որդու հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել։
Դատախազը Հաքան Շյուքուրի համար պահանջել է 4 տարի ազատազրկում։





























