Ալմաթայի դատարանը 2 ամիս ժամկետով տնային կալանքի է ենթարկել Ղազախստանի ժուռնալիստների միության նախագահ, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Սեյտկազի Մատաեւին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նրան կասկածում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Նրա բնակության վայրում պահպանություն է սահմանվել:

Մատաեւին արգելված է շփվել դատավարության բոլոր մասնակիցների հետ՝ բացառությամբ իր փաստաբանների: