Իսպանական Տորենտե քաղաքում գնչուական կլաններից մեկի ներկայացուցիչը պատահաբար գազեր է արձակել, երբ նրա կողքով թշնամական ընտանիքի անդամ է անցել: Վրդովված տղամարդը վիրավորողին նույն կերպ է պատասխանել, արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Diario Informacion-ը:
Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ վեճին միջամտել է տղամարդկանցից մեկի կինը՝ հայտարարելով, որ տեղի ունեցածը վիրավորական է: Որոշել է «իր խոսքն ասել» նաեւ մյուս տղամարդը կինը:
Արդյունքում հիմար պատահականությունից ծնված վեճը վերածվել է երկու կլանների միջեւ զանգվածային փոխհրաձգության:
Ըստ Lifenews-ի, միջադեպի հետեւանքով երկու հոգի հիվանդանոցում են հայտնվել: Չորս ձերբակալված կա: Կլանների բնակության շրջան 50 ոստիկան է ուղարկվել, քանի որ իրավապահները կլաններից մեկի վրեժխնդրության մտավախություն ունեն:





























