Գազպրոմ, Edison եւ DEPA ընկերությունները փաստաթուղթ են ստորագրել, որում արձանագրել են Սեւ ծովի հատակով կապույտ վառելիքի մատակարարման մտադրությունը: Դեպի Հունաստան եւ Հունաստանից Իտալիա գազատար կկառուցվի:

«Ներեվրոպական գազատրանսպորտային հզորությունների զարգացումն ամբողջ Եվրոպայի սպառողներին գազով ապահովման, այդ թվում՝ ռուսական, հուսալիության բարձրացման կարեւոր բաղադրիչն է»,- ասել է ռուսական գազային հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Իտալական կողմի ներկայացուցչի՝ Edison SpA-ի գործադիր տնօրեն Մարկ Բենայունի խոսքով, «մատակարարումների նոր երթուղու պոտենցիալ նախագիծը, որն իրականացվելու է ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխան, բարձրացնի Իտալիայի գազամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ կամրապնդի նրա դերը՝ որպես Հարավային Եվրոպայի խոշոր գազային հանգույցի, ինչը համապատասխանում է Ազգային էներգետիկ ռազմավարությանը»:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, DEPA SA-ի գործադիր տնօրեն Թեոդորոս Կիտսակոսն իր հերթին ընդգծել է. «ITGI Poseidon-ի նախագծի վերածնունդն ուժեղացնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ մատակարարումների նոր ուղու ի հայտ գալու շնորհիվ, բարձրացնելով Հունաստանի դերը որպես տարբեր աղբյուրերից եւ ուղիներով գազի մատակարարումների խոշոր միջանցքի»: