ԱՄՆ-ում արդյունահանված հեղուկ թերթաքարային գազի առաջին խմբաքանակը արտահանվել է Բրազիլիա: Այս մասին հայտնել է Cheniere մարքեթինգային ծառայության նախագահ Մեգ Ջենթլը՝ Հյուսթոնում նավթագազային արդյունաբերության ներկայացուցիչների կոնֆերենսի ժամանակ: Նրա խոսքով, հեղուկ գազի բեռը, որը գնորդին՝ Petrobras ընկերությանն է հասցնելու Asia Vision տանկերը, վաճառվել է շուկայական գնով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ջենթլի խոսքով, հեղուկ բնական գազի արտահանման համար նախատեսված առաջին խմբաքանակները դրանում էթանի բարձր պարունակության պատճառով կարող են գնորդներ գտնել միայն Բրազիլիայում, Ճապոնիայում, Կորեայում, Իսպանիայում ու մի քանի այլ եվրոպական երկրներում, որտեղ դրա օգտագործման համար հնարավորություններ կան:

Wood Mackenzie Ltd ընկերության ամերիկյան վերլուծաբաննների գնահատականով ամերիկյան հեղուկ գազի արտահանումը եվրոպական երկրներ մինչեւ 2020 թ. կարող է հասնել 32 մլն տոննայի: