Նեպալում՝ ուղեւորատար օդանավի վթարի վայրում, հայտնաբերվել է 20 զոհի մարմին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Փոքհարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիփակ Բարան։
«Հայտնաբերվել է 20 զոհի մարմին» Դեպքի վայրում աշխատում է 2 ուղղաթիռ։ Նրանք զոհերի մարմինները տեղափոխում են Բանու, որտեղից էլ՝ Փոքհարա», - ասել է նա, փոխանցում է «ՌԻՍ Նովոստի»-ն։
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ վթարի պատճառները դեռեւս անհայտ են։
Tara Airlines Viking 9N-AHH Twin Otter ավիաընկերության ուղեւորատար օդանավը մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորության վրա գտնվող Փոքհար քաղաքից օդ է բարձրացել տեղական ժամանակով 07:47-ին ` ուղեւորվելով դեպի Մուստանգի շրջանի վարչական կենտրոն Ջոմսոմ: Դիսպետչերների ցուցմունքների համաձայն՝ օդ բարձրանալուց 10 րոպե անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է:





























