Ճապոնիայի խոշոր յակուձա խմբավորման՝ «Յամագուչի գումիի» ավելի քան 9 հազար անդամ լքել է դրա շարքերը, իսկ «Յամագուչի գումիից» առանձնացած «Կոբե Յամագուչի գումի» խմբավորումը դարձել է երկրում մեծությամբ երրորդը։

Նախկինում 23 հազար անդամ ունեցող «Յամագուչի գումին» պառակտվել էր 2015թ. օգոստոսին։ Դրա կողմնակի պատճառներից մեկը համարվում է կազմակերպության անդամների վրա իրավապահների գործադրած մեծ ճնշումը։

Պառակտման արդյունքում խմբավորում լքած 3 հազար հոգին նոր հանցավոր սինդիկատ էին հիմնել, որը ստացել էր «Կոբե Յամագուչի գումի» անվանումը։ Ներկայումս այն ունի 6 հազար անդամ։